Ուկրաինական հացահատիկով առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից
ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել, որում երևում է՝ ինչպես է ուկրաինական հացահատիկով առաջին նավը դուրս գալիս Օդեսայի նավահանգստից։ Ուկրաինայի նավահանգիստներից պարենամթերքի դուրսբերումը հնարավոր է դարձել Ստամբուլում Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև, այսպես կոչված, «հացահատիկային գործարք» կնքելու շնորհիվ: Պայմանավորվածությունները կարգավորում են ծովային ճանապարհով Ուկրաինայից պարենամթերքի արտահանման հնարավորությունը։