Ինչ են մտածում Հայաստան այցելող օտարերկրացիները
Ճանապարհորդությունը Հայաստան անհնար է պատկերացնել առանց երկրի մայրաքաղաք՝ Երևան այցելելու։ Չի կարելի անտեսել նաև Գառնու հեթանոսական տաճարը, որը Հայաստան եկած զբոսաշրջիկների համար պարտադիր այցելելու վայրերից է։ Հենց այստեղ էլ նրանք ներկայացրին իրենց տպավորությունները Sputnik Արմենիայի թղթակիցներին։ Ի՞նչն է դուր գալիս զբոսաշրջիկներին Հայաստանում: Առաջին հերթին՝ մթնոլորտը։ Այստեղ կարելի է զգալ բնության ողջ գեղեցկությունը, այցելել տաճարներ, համտեսել հայկական համեղ ուտեստներ: Առաջին հերթին զբոսաշրջիկներն առանձնացնում են ծիրանն ու կանաչեղենը, որն այստեղ բոլորովին այլ համ ունի։ Ավաղ, աչքի է զարնում նաև ճամփեզրի երկայնքով թափած աղբը։ Զբոսաշրջիկները նշում են, որ հիանում են աներևակայելի գեղեցիկ լեռներով ու բնապատկերով, սակայն ոտքերի տակ աղբը սարսափելի զայրացնում է: