Ազգային երաժշտությունից հրաժարվելն էլ է դավաճանություն․ Հասմիկ Լեյլոյան
ՀՀ Ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայկական քանոնի առանձնահատկություններին ու դրա հանդեպ առկա վերաբերմունքին։ «Առաջին տեղում դհոլն է, երկրորդը կիսում են քանոնն ու դուդուկը, երրորդը՝ թառն ու քամանչան», - ամփոփելով Կոնսերվատորիայի այս տարվա ընդունելության քննությունների արդյունքները, ասում է «քանոնի տիրուհին»։ Հասմիկ Լեյլոյանը ժողովրդական նվագարանների հանդեպ հետաքրքրությունը համարում է բավարար` շեշտելով, որ ազգային երաժշտությունից հրաժարվելը, մեծ հաշվով, դավաճանություն է։