Եթե մեզ չպաշտպանենք, այդ սարքված ասֆալտով թուրքական մեքենաների շարասյուն է անցնելու. ԵՊՀ դոցենտ
Արցախի կորստով հարավկովկասյան տարածաշրջանում հաստատվելու է թուրքական հեգեմոնիան, իսկ այնտեղ, որտեղ Թուրքիային հակակշռող մեխանիզմ չի եղել, նա երբ ուզել, ներխուժել ու ցեղասպանել է։ Ի՞նչը պետք է հետ պահի նրանց հայերին ցեղասպանելուց` հայասիրությո՞ւնը, թե՞ մարդասիրությունը։ Նման հարցադրում «Աբովյան Time»–ի եթերում հնչեցրեց 5165 շարժման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։ Սողոմոնյանը ստեղծված իրավիճակում որպես ելք է տեսնում զինվելը, պաշտպանվելը` զուգահեռ դաշնակից և բարեկամ երկրների մոտ աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնելով։ Հարցազրույցին Սողոմոնյանն անդրադարձել է ՀՀ–ի համար Արցախի կարևորությանը, թշնամի պետության վերաբերմունքին, խաղաղության պայմանագրի սեղանին առկա տարբերակներին, տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացման վտանգներին, իշխանության «ասֆլատ, բետոն, խաղաղություն» քաղաքականությանը և այլ հարցերին։ Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։