Մագդա Թախտաճյանը պատմել է իր գրքի հայերեն թարգմանության և պատերազմում կնոջ դերի մասին
Այս օրերին Հայաստանում է հայտնի արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը, որը համարվում է «գեոպոլիտիկայի և ռոմանտիկայի խառնուրդ», նոր գրական ժանրի ստեղծող։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայազգի գրողն անդրադարձել է «Ռոջավա» վեպի հայերեն թարգմանությանն ու համառոտ ներկայացրել քուրդ կանանց ջոկատի պայքարն ահաբեկիչների դեմ։ Հեղինակը վստահ է, որ կանայք հավասար են տղամարդկանց և կարող են պաշտպանել իրենց հայրենիքը, բայց անգամ պատերազմում կինը մնում է կին։ «Զենքը ձեռքին կինն իր իրավունքի համար պայքարի պատմության զարգացումն է», -ասում է Թախտաճյանն ու հավելում, որ տղամարդիկ վախենում են հարդարված կանանցից ռազմի դաշտում։ Մագդայի 3 վեպերի հերոսուհիները իրական կերպարներ են՝ Եղեռնից փրկված երկու տատիկներից մինչև Նանե Բարսեղյան՝ Երևանում ծնված, բայց Քրդստանում պայքար մղող աղջիկը։ Արգենտինահայ գրողը համոզված է, որ արվեստն ու գրականությունը պայքարի միջոց են, և մեկ գիրքն ու մեկ գրողը կարող են փոխել իրավիճակը։