Добавить
Уведомления

Մամուլի ասուլիս՝ նվիրված «Հայաստանի առաջնորդներ» մրցույթին

Երևանի «Ռուսական գրքի տունը» կազմակերպում է «Հայաստանի առաջնորդներ» երիտասարդական մրցույթ: Մրցույթը նպատակ ունի բացահայտել և աջակցել Հայաստանի ապագա առաջնորդներին և կառավարիչներին տարբեր ոլորտներում։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող մասնակցին շնորհվում է 2․000.000 դրամ մրցանակ, իսկ բացառիկ հմտություններ և կարողություններ ցուցաբերած մասնակցին կարող է տրամադրվել կրթաթոշակ՝ Հայաստանի և Ռուսաստանի լավագույն բուհերի կառավարման գծով մագիստրատուրայում սովորելու, կամ կտրամադրվի աջակցություն գործող/նոր ստեղծվող բիզնեսի զարգացման համար։ Թե ինչպես կարելի է դառնալ մրցույթի մասնակից և ապագա ծրագրերի մասին ապրիլի 26-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմի «Ռուսական գրքի տուն» հասարակական կազմակերպության տնօրեն Ստեփան Կիրակոսյանը։ Երևանի «Ռուսական գրքի տունը» հասարակական, մշակութային և կրթամշակութային կենտրոն է: Այն սոցիալական, մշակութային և կրթական միջոցառումների հարթակ է։ «Ռուսական գրքի տունը» բացվել է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին, «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի նախաձեռնությամբ և «Messier group» ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ Մհեր Ավետիսյանի ջանքերով։

Иконка канала Sputnik Armenia
155 подписчиков
12+
17 просмотров
3 года назад

, чтобы оставлять комментарии