Հայաստանի քարերը սնում են ինձ ստեղծագործական էներգիայով․ Նիկոլայ Մադոյան
Աշխարհահռչակ ջութակահար, Գինեսի գրքի ռեկորդակիր, ՀՀ վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է երաժշտության տիեզերական էներգիայի, հայրենի հողի սնուցող ուժի և հանդիսատեսի առջև ճաշակի նշաձողը բարձր պահելու մասին։ Երաժիշտը կարևորել է երեխաների և երիտասարդների մոտ դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության սերմանումն ու փաստել նրանց գերիշխող մեծամասնության ներկայությունն իր համերգներում։ Մադոյանը որոշ մանրամասներ է ներկայացրել սահմանված ռեկորդի վերաբերյալ, ներքին հավասարակշռությունը վերագտնելու համար խորհուրդ տվել լսել Վիվալդի և կատարել հեղինակի «Տարվա եղանակներ»-ից «Ձմեռը»։