Մեդալի հակառակ կողմը ֆիլմի ցուցադրությունը ՌՀՀ-ում
Ռուս հայկական համալսարանում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական խաղարկային ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի կյանքի, մարզական ուղու և հաղթանակների ճանապարհին հաղթահարված դժվարությունների մասին։ Նշենք նաև,որ ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար է հանդիսանում Աննա Մաքսիմը: Միջոցառմանը ներկա էր նաև մարզուհին, ով ֆիլմի ավարտից հետո հանդիպեց ուսանողների և դասախոսների հետ, կիսվեց իր կյանքի փորձով և պատասխանեց նրանց հարցերին։ Հանդիպումը դարձավ ոգեշնչող և մոտիվացնող փորձ երիտասարդների համար։