Հիբրիդային պատերազմի զենքն ասեկոսեներն են, որոնք անհրաժեշտ է կանխել. Սարգսյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հիբրիդային պատերազմների և դրանց առաջացման հիմքում ընկած տարրերի մասին։ Հիբրիդային տարրերի ու գործիքակազմի հետ հիմա շատ ենք հանդիպում։ ՀԴԿ-ի առաջնորդ Արամ Սարգսյանը կարծում է, որ դա ոչ միայն 44–օրյա պատերազմի կամ «Սուրմալուի» ողբերգության ժամանակ էր կիրառվում։ Դեռ 88–ի երկրաշարժից հետո էին այդ գործիքը էֆեկտիվ կիրառում։ Ինտերնետ չկար, սակայն բամբասանքներ հո կային։ Շատ էին ասում, թե երկրաշարժն արհեստական բնույթ էր կրում... Այդ պարագայում գործող ղեկավարությունը` թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, ուղղակի պարտավոր է շատ արագ կողմնորոշվել ու ճիշտ պատասխաններ տալ` տեղ չթողնելով ասեկոսների ու բամբասանքների տարածմանը։