Добавить
Уведомления

80 տարի առաջ Ստալինգրադում գերի հանձնվեց ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսը

«Բարբարոսա» ծրագրի գլխավոր մշակողը գերությունից ընդամենը մեկ օր առաջ էր ստացել Վերմախտի բարձրագույն կոչումը։ 1943 թվականի հունվարի 31-ի առավոտյան Վերմախտի 6-րդ բանակի հրամանատար ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսը Ստալինգրադում գերի հանձնվեց։ Նա թաքնվում էր քաղաքի կենտրոնում գտնվող հանրախանութի նկուղում։ 53-ամյա Պաուլյուսը ֆելդմարշալի կոչումը ստացել էր հունվարի 30-ին և նույնիսկ չէր հասցրել փորձել նոր համազգեստը. նա գերի հանձնվեց գեներալ-գնդապետի համազգեստով: 1943 թվականի փետրվարի 2-ին քաղաքում գերմանական զորքերի դիմադրության վերջին օջախները վերջնականապես ջախջախվեցին։ Ստալինգրադի ճակատամարտն ավարտվեց: 6-րդ բանակի պարտությունը և հատկապես նրա հրամանատարի կապիտուլյացիան ծանր ազդեցություն թողեցին։ Երեք օր շարունակ գերմանական բոլոր ռադիոկայանները սգո երաժշտություն էին հաղորդում։

Иконка канала Sputnik Armenia
155 подписчиков
12+
18 просмотров
3 года назад

, чтобы оставлять комментарии